Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 1-ին – Armenia Today

Դեկտեմբերի 1-ին Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան, երեկոյան՝ 4-6 աստիճան տաքություն, հնարավոր է թույլ անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-7, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։

Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 9-11 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-7, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-11, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 10-12 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան տաքություն։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-9, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 13 աստիճան տաքություն։

Leave a Comment