
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 2-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։