Aurora News | Ուկրաինա-ամերիկյան բանակցություններում եղել է կառուցողական մոտեցում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ֆլորիդայում կայացած ուկրաինա-ամերիկյան բանակցությունների մասնակիցները հայտնել են իրեն «երկխոսության հիմնական պարամետրերի, շեշտադրումների և որոշակի արդյունքների» մասին։

«Կարևոր է, որ զրույցը եղել է կառուցողական, իսկ բոլոր հարցերը քննարկվել են բաց ու անկեղծ՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանությանը»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Զելենսկին չի ներկայացրել բանակցությունների այլ մանրամասներ՝ ընդգծելով, որ աշխատանքը շարունակվում է։

«Սպասում եմ մեր թիմի ամբողջական զեկույցին հանդիպման ընթացքում»,– նշել է նա։

Leave a Comment