Շրջանառված տեսագրությունները կեղծ են, դրանք շրջանառելու համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել. Արշակ սրբազան


Հասարակություն


Իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Շրջանառված տեսագրությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, նույնիսկ Քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի տեսագրություններ են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ սրբազանը։

«Ոչ ոք չկա, որ ասի, թե այո՛, այդ տեսագրությունները մենք ենք արել, պատրաստել, հորինել։ Չկա։ Անտեր տեսագրություն է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, թե սա արել ենք և սա իրական է»,-ասաց սրբազանը։


Leave a Comment