Aurora News | ԱՄՆ-Վենեսուելա բանակցությունները փակուղի են մտել մի քանի պատճառներով. ԶԼՄ

Թրամփի վարչակազմի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի միջև բանակցությունները  մտել են փակուղի երեք հարցի պատճառով, հաղորդում է Miami Herald-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Մադուրոն խնդրել է «լիարժեք և համապարփակ համաներում»։

«Երկրորդ՝ նրանք խնդրել են պահպանել զինված ուժերի վերահսկողությունը», – հավելել է նա։

Երրորդ հարցը Վենեսուելայում ռեժիմի փոփոխությունն է։ Վաշինգտոնը պնդել է Մադուրոյի անհապաղ հրաժարականի վրա, սակայն Կարակասը հրաժարվել է։

Նախորդ օրը CNN-ը հայտնել էր, որ Մադուրոն ընդունել է իր հրաժարականի հնարավորությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշ ամերիկացի պաշտոնյաներ Վենեսուելայի առաջնորդի առաջարկած սցենարը դիտարկել են որպես ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելք, սակայն Սպիտակ տունը որոշել է հասնել Մադուրոյի անհապաղ հրաժարականին։

CNN-ի աղբյուրները նաև նշել են, որ Մադուրոն և նրա գործընկերները մի քանի ալիքներով կապ են հաստատել Սպիտակ տան հետ և այժմ ամերիկյան կողմի հետ քննարկում են, թե ինչպիսի համագործակցություն կարող է ենթադրել երկու երկրների միջև։

Leave a Comment