Դրանք կեղծիք են եւ սուտ են. Արշակ Սրբազանը՝ իրեն վերագրվող տեսագրությունների մասին

Դրանք կեղծիք են եւ սուտ են. Արշակ Սրբազանը՝ ի...

Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթորի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:

Նա նշել է, որ կարող է հասնի պահը, որ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուր կարծիք չձևավորվի: Արշակ արքեպիսկոպոսը հավելել է՝ պատրաստ է ցանկացած լուծման:

«Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ և այլն: Հիմա եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական»,- պարզաբանել է նա:  

Leave a Comment