Aurora News | Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են միջազգային նշանակության օբյեկտի վրա․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը անվանել է անպատշաճ միջադեպ, քանի որ այն վերաբերում է միջազգային նշանակության օբյեկտի։

«Այս դեպքում, իհարկե, դա անպատշաճ միջադեպ է, քանի որ, ինչպես դուք ճիշտ նշեցիք, այն վերաբերում է միջազգային նշանակության օբյեկտի և ենթադրում է միջազգային մասնակցություն», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով, Ռուսաստանի համար ակնհայտ է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ԿԽԿ օբյեկտների վրա։ Պեսկովը կարևորագույն ենթակառուցվածքների վրա նման հարձակումները որակել է որպես շարունակական պրակտիկա։ Նա նաև նշել է, որ տեղյակ չէ ԿԽԿ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հետաքննության մասին։

Leave a Comment