Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ

Հնդիկ տղամարդը 12 օր գերի է պահել իր դստեր անչափահաս ընկերուհուն և սեռական բռնության ենթարկել նրան, հաղորդում է Newsx-ը ։

Ինչպես պատմեց Ուտար Պրադեշից 14-ամյա զոհը, ընկերը նրան հրավիրել է իր տուն և առաջարկել թմրանյութերով լի գազավորված ըմպելիք:

Աղջիկը քնել է, իսկ ավելի ուշ արթնացելփակ սենյակում։ Նրա ընկերուհու հայրը և նրա երկու ընկերները մոտակայքում էին։ 12 օրվա ընթացքում նրանք թմրանյութեր էին լցնում նրա ուտելիքի և խմիչքի մեջ, թույլ չէին տալիս նրան հեռանալ։

Մինչդեռ, հարազատները աղջկա անհետացման մասին հայտնել են ոստիկանություն: Անչափահասը հետագայում անգիտակից վիճակում հայտնաբերվել է տեղի շուկայում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է երկու կասկածյալ, իսկ մեկ ուրիշի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Տուժողը նաև ասել է, որ ինքն անձամբ այցելել է ոստիկանական բաժանմունք, սակայն ոստիկանները սկզբում հրաժարվել են գործ հարուցել: Սա տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ նա ուղղակիորեն դիմել է իրավապահ մարմինների ավելի բարձրաստիճան պաշտոնյաների:

Թարգմանությունը՝ Past.am

Leave a Comment