Ըստ բրիտանական The Times-ի՝ Երմակի հրաժարականով Զելենսկու հեռացումը գրեթե կանխորոշված է





Ինչպես հայտնի է, անցած շաբաթվա սկզբին, Անդրեյ Երմակը դեռևս գլխավորում էր Ուկրաինայի պատվիրակությունը Ժնևում հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում:

Դիտորդների կարծիքով, Զելենսկին դիտմամբ էր նրաննշանակել  պատվիրակության  ղեկավար, որպեսզի ցույց տա, որ կոռուպցիոն  սկանդալի պատճառով, մտադիր չէ զոհաբերել իր ամենամոտ ընկերոջը:

Սակայն, Զելենսկունման որոշումը խիստ նյարդայնացրել էր ամերիկացիներին: Վերջիններս ուղակի պահանջել էին Ուկրաինայի ղեկավարից՝հեռացնել Երմակին պաշտոնից, համարելով նրան ռուս-ուկրաինական հաշտեցման գլխավոր հակառակորդ:  Իսկ որպեսզի Զելենսկին «ճիշտ»  հասկանա ամերիկացիների մեսիջը, նախօրեին, Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն բյուրոն   խուզարկություն  անցկացրեց  Երմակի Կիևի բնակարանում։ Հայտնի է, որ բյուրոյի գաղտնալսումների մեջ կա նաև Երմակի ածական անունը: Եվ ահա, անցած  ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին նրան ստիպված  ազատեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Ամերիկացիներից վիրավորված Երմակը, իր հրաժարականի օրը հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ.«Ես գնում եմ ռազմաճակատ և պատրաստ եմ ցանկացած ճնշմանը, քանի որ ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ»:

Հատկանշանական էր, որ Երմակը իր այս հայտարարությունը ներկայացրել էր Թրամփի կողմնակից «The New York Post»  ամերիկյան պարբերականին, ավելացնելով նաև հետևյալը.«Ինձ զրպարտել են և վիրավորել են իմ արժանապատվությունը, չնայած ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից:  Հետևաբար, ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար»։

Վերջում նա նշեց.«Ես զզվում եմ այն ​​կեղտից, որով նրանք փորձում են ինձ պղծել, բայց ես ավելի զզվում եմ ճշմարտությունը իմացողների աջակցության բացակայությունից»:

Երմակի այս հայտարարությունն նման էր մի մարդու խոսքի, ով գիտեր, որ իրեն զոհաբերում են կոնկրետ նպատակով, նաև կար վախ, որ միայն այդ քայլով չեն սահմանափակվի:

Շաբաթ օրը Զելենսկին  պատվիրակության նոր ղեկավար նշանակեց Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին։ Թե ինչու նրան, նույնպես հայտնի է: Դա ամերիկացիների պահանջն էր: Իսկ թե ինու էին ամերիկացիներն ուզում տեսնել հենց Ումերովին այդ պաշտոնում, կվերլուծենք մեր հաջորդ հոդվածում:

Գրեթե բոլոր միջազգային դիտորդների կարծիքով, Երմակի հեռացումով, Զելենսկին կդառնա «կաղ բադ»  նույնիսկ իր շրջապատում:

Սակայն, ըստ դիտորդների, հենց դա էլ ցանկանում են ամերիկացիները, որպեսզի կարողանան ստիպել Զելենսկուն համաձայնվել իրենց առաջարկների հետ, լուծել ռուս-ուկրաինական խնդիրը:

Հիշեցնենք, որ որպես նախագահի խորհրդական՝ Երմակը կենտրոնացած էր Ուկրաինայի արտաքին քաղաքականության վրա։ Նա մասնակցել է Նորմանդական ձևաչափի վերակենդանացման ջանքերին, որը ներառում էր Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։ Հետագայում նրա ոչ պաշտոնական պարտականությունները ընդլայնվեցին՝ ներառելով նաև ներքին քաղաքականության հարցերը։

2022-ին, ռուս-ուկրաինական պատերազմի  մեկնարկից հետո Երմակը գնալով ավելի ու ավելի առաջատար դեր ստանձնեց բանակցություններում։ Նա մասնակցեց խաղաղության գործընթացի շրջանակներում գրեթե բոլոր հանդիպումներին, հանդիպեց գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ Կիևում և մասնակցում էր գրեթե բոլոր  արտասահմանյան այցերին։

2025 թվականի փետրվարին նա Միացյալ Նահանգներում էր, երբ Սպիտակ Տան  օվալաձև աշխատասենյակում վեճ բռնկվեց Զելենսկու, նախագահ  Թրամփի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի միջև։

Ըստ բրիտանական TheTimes պարբերականի, Զելենսկին զոհաբերելով Երմակին, փորձում է լուծել իշխանությունից արդեն իր անվտանգ հեռանալու խնդիրը: Քանի որ այս հարցում կուլիսային համաձայնությունը Թրամփի և Պուտինի միջև փաստացի կայացել է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am


Leave a Comment