Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը

Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարըՍպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է Hype Fighting Championship-ի երևանյան մրցաշարը։

Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա Hype FC լիգայի՝ մերկ ձեռքերով մենամարտերի առաջին մրցաշարը։

«Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարեն»,- նշել է Ծառուկյանը։

Մրցաշարի կազմակերպիչները սոցիալական ցանցերում ինտրիգային հայտարարություն են տարածել․ «Շատ շուտով կհայտարարենք նրա մրցակցին, դուք շոկի կենթարկվեք»։

Leave a Comment