Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է. փաստաբան

Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամն...

Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս և ապացուցում է այն, որ Սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց Սահմանադրությամբ: Իհարկե սահմանադրական բազմաթիվ երաշխիքներ մեր աչքի առջև նսեմացվում են, սակայն դրանից սահմանադրական նորմերը չեն դադարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է, դա նաև կատարվում է բաց և թափանցիկ: Ի դեպ չեք գտնի որևէ Եվրոպական երկիր որում նման նույնիսկ մոտարկված փորձ լինի: Միաժամանակ Մայր Աթոռի սահմանադրական երաշխիքից և օրենսդրական կարգավորումներից առավել քան հստակ է, որ այդ թվով 10 անդամների վարքը պետք է ունենա հետևանքներ, դրա բոլոր մեխանիզմներն առկա են: Հենց այդ իմաստով նաև տեղեկատվությունն առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում չափազանց կարևոր է:

Միաժամանակ այս ամենն ապացուցում է, որ Մայր Աթոռը պաշտպանության կարիք ունի: Հենց այս ամենն ապացուցում է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում նաև այն, որ Մայր Աթոռը լինի պաշտպանված: Ի դեպ այս հինգ ամսից ավելի ժամանակահատվածն ապացուցում է, որ ի հեճուկս այդ ամենին, աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից, վախը չի գերակայելու, իրավունքը գերակայելու է»,-գրել է նա:

Leave a Comment