«Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը»․ Գալուզին | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսական կողմը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր հրավիրվածները, կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Բոլորը հրավիրված են, այսօր դեռ դեկտեմբերի 16-ն է, իսկ ձեր նշած միջոցառումները նախատեսվում են փոքր-ինչ ուշ, հուսով ենք՝ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- ասել է փոխնախարարը։

Leave a Comment