Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ Փարիզի աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի X-ի միկրոբլոգից:
«Կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերությունները այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ կարողանանք նրան տրամադրել այն ամբողջ աջակցությունը, որն իրավունք ունի նա ակնկալել»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
🔴 #CAE #FAC I Déclaration de @jnbarrot à son arrivée au Conseil Affaires étrangères.@francediplo pic.twitter.com/4nnVlFG89p
— La France dans l’UE 🇫🇷🇪🇺 (@RPFranceUE) December 16, 2024
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: