Ինչո՞ւ են ԱՄՆ իշխանությունները դադարեցնում «Գրին քարտի խաղարկությունը» հենց հիմա

Ինչո՞ւ են ԱՄՆ իշխանությունները դադարեցնում «Գ...

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,-գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։

Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ:

Leave a Comment