Գյումրիում՝ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մшրմին

Գյումրիում՝ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 7...

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել է Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում արձանագրել է քաղաքացու մահը։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Leave a Comment