Երևանում տնտեսվարողները պարտավոր են մաքրել հարակից տարածքներում եղած ձյունը

Երևանում տնտեսվարողները պարտավոր են մաքրել հարակից տարածքներում եղած ձյունը

16 դեկտեմբերի 2024 – 16:49 AMT

PanARMENIAN.Net – Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները, ինչպես նաև կազմակերպել սեզոնային կանաչապատումն ու տարածքի բարեկարգումը:

Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները:

«Այն ընկալումը, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանն ունի իր լիազորությունների շրջանակը, տնտեսվարողներնը՝ իրենց, համատիրությունները՝ իրենց պարտականությունների շրջանակը»,-ընդգծել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Leave a Comment