Հայաստանը 2025 թվականին շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը

Հայաստանը 2025 թվականին շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ 2025 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում։ 

Նշվում է, որ Հայաստանը 2025 թվականին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ։ 

2025 թվականի մայիսի 14-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի կղզիների հետ, օգոստոսի 31-ին՝ Պակիստանի, իսկ նոյեմբերի 12-ին՝ Լեսոթոյի հետ։ 

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի ընդհանուր թվով 186 երկրի հետ։ 

Leave a Comment