Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմուտքում ակտիվների առգրավման դեպքում․ Նովակ

Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմո...

Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Համապատասխան ծրագիր մշակվել է և կիրականացվի, եթե նման դեպքեր առաջանան», – ասել է նա «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պատասխանը կլինի փոխադարձ և «բավականին կոշտ»։

Leave a Comment