Բացարձակ հաճույք չեմ ստանում նմանատիպ խոսույթից, ստիպված էի. Ավինյանը՝ իր լեքսիկոնի մասին

Բացարձակ հաճույք չեմ ստանում նմանատիպ խոսույթ...

Միգուցե սա միակ լեզուն է, որ մեր փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում են, դա անհրաժեշտ և որոշ դեպքերում անփոխարինելի արձագանք է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու  առայսօր ավագանու նիստերն անցնում են լարված մթնոլորտում, և ինչու է Ավինյանը դա թույլ տալիս:

«Փողոցային բարքերով խոսող այն անձինք, ովքեր պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգ ու կանոնը: Ցավում եմ, որ ստիպված եմ տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բացարձակապես հաճույք չեմ ստանում նման խոսույթից: Բայց՝ միգուցե սա միակ լեզուն է, որ մեր փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում ու ընկալում են»,- նշել է նա:

Leave a Comment