Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օդի աղտոտման վերաբերյալ, այ սենց տասնյակ հանքեր են, որոնցից ավազը քամին քշում, բերում, լցնում ա մեր թոքերը։ Ո՛չ ծածկում են, ո՛չ ջրում են ավազը։ Բաց քամու տակ։ Սրան ավելացրեք հարյուրավոր շինարարությունները, որոնց ամեն մեկի կողքը մի երեք սար բաց վիճակում ավազ ա լցրած։ Որը ամիսներով ապահովում ա փոշու տոննաներ օդի մեջ»։