
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված հասցնելու փորձի մասին պնդումները կեղծ են։
«Ռուսաստանը ցանկանում է խաթարել պատերազմը դադարեցնելու բանակցությունների առաջընթացը,- ընդգծել է Զելենսկին,- նա պատրվակ է ստեղծում Կիևի կառավարական շենքերը գրոհելու համար»։