ՔԿԾ-ն չի ընդունել Դոստոևսկու «Ոճիր և պատիժը»․ նշել են, թե քրեական ենթամշակույթի տարրեր կան

Փաստաբան Վահան Բաբայանը գրում է․

«Տարվա անեկդոտը:

ՔԿ հիմնարկում գտնվող պաշտպանյալիս համար տարվող գիրքը՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում:

Ֆյոդոր Միխայլովիչի բախտը բերել է, որ վախճանվել է ժամանակին, այլապես հիմա նրա նկատմամբ կարող էր քրեական հետապնդում իրականացվել»:

 

—00—ՍՊ

Leave a Comment