Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակը տրանսպորտային միջոցների համար փակ կլինի

Դեկտեմբերի 31-ին տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ սահմանափակված կլինի

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակը տրանսպորտային միջոցների համար փակ կլինի


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։


Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, մասնավորապես փակ կլինեն՝


-Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,


-Տիգրան Մեծ փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,


-Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,


-Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,


-Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։


-Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։


Leave a Comment