Մոսկվան Բաքվի հետ հանդիպմանը բարձրացրել է 11 ռուսաստանցիների անհապաղ ազատ արձակման հարցը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպումից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների լուծման հետ կապված հարցերը։
«Ռուսական կողմը կրկին բարձրացրել է Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 1-ը ձերբակալված 11 ռուսաստանցիների անհապաղ ազատ արձակման հարցը», – հայտարարել է նախարարությունը։
