Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 30-ին – Armenia Today

Հայաստանի մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է -1-ից 1 աստիճան, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -3-ից -9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -5-ից -8 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -5-ից -9 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է -3-ից 1 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից 3 աստիճան։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -5-ից -9 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև -3-ից 1 աստիճան։ Արմավիրում կդիտվի 0-3 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը -4-ց -7 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի -3-ից -6 աստիճան։

Արցախում դեկտեմբերի 30-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 2 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment