Դոստոևսկու անմահ վեպերն ու ՔԿ ծառայությունը. տարվա անեկդոտը – Նորություններ 30.12.2025

Տարվա “անեկդոտը” ներկայացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը.

“Տարվա անեկդոտը: Բանտում գտնվող պաշտպանյալիս համար տարվող գիրքը՝  Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը, ՔԿ ծառայությունը չի ընդունել պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում:

Ֆյոդոր Միխայլովիչի բախտը բերել է, որ վախճանվել է ժամանակին, այլապես հիմա նրա նկատմամբ կարող էր քրեական հետապնդում իրականացվել”,- գրել է նա:

Գուցե պետք էր տանել Դոստոևսկու մյուս անմահ վեպը, ավելի տեղին է…

Leave a Comment