Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Անկասկած է, որ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում… ռեժիմի բոլոր այլախոհներին պատժելու և վարկաբեկելու սցենարի շրջանակներում
Վերջինիս հետ կապված կալանքի քննության մասին տվյալները կհրապարակենք տեղեկացվելուն պես»,-գրել է նա։
«Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն էլ հայտնել է, որ ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի:
Առաքելյանի խոսքով` այլևս ոչ մի հարց չի ծագում, թե ինչու հնարավոր չէ այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել:
«Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, առաքինի ու բացառիկ տեսակ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է»։