ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա անհապաղ և կոշտ պատասխանի, հաղորդում է Agence France-Presse-ը։
«Իրանի հրթիռային ներուժն ու պաշտպանությունը անզսպելի են և կախված չեն թույլտվություններից։
Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ, կոշտ պատասխանի, որը անհամեմատելի է դրա հեղինակների երևակայության հետ», – ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։