Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխող նավի

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելյան միջազգային ջրերում գտնվող նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրավաճառների կողմից, հայտնել է ԱՄՆ հարավային հրամանատարությունը։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», -ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Հրամանատարությունը X -ում նշել է, որ «Հարավային նիզակ» գործողության համատեղ աշխատանքային խումբը հարձակումը սկսել է դեկտեմբերի 29-ին՝ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի հրահանգով։

Leave a Comment