Aurora News | Պուտինի նստավայրի վրա հարձակումը համաշխարհային անվտանգության սպառնալիք է. Պակիստանի վարչապետ

Պակիստանը դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրությունները, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

«Նման նողկալի արարքը լուրջ սպառնալիք է խաղաղության, անվտանգության և կայունության համար, հատկապես այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում խաղաղության հասնելու համար», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Շահբազը ընդգծել է, որ Պակիստանը իր համերաշխությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահին, կառավարությանը և Ռուսաստանի ժողովրդին։

«Մենք վերահաստատում ենք մեր վճռական մերժումը բռնության բոլոր ձևերի և անվտանգությանը խաթարելու և խաղաղությանը սպառնացող գործողությունների նկատմամբ», – հավելել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևը  դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում գտնվող նախագահական նստավայրի վրա ահաբեկչական հարձակում է իրականացրել՝ օգտագործելով 91 անօդաչու թռչող սարքեր։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, և զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը չի մտադիրվում դուրս գալ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացից՝ Կիևի ռեժիմի կողմից նախագահական նստավայրի վրա ահաբեկչական հարձակումից հետո։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի։

Leave a Comment