Aurora News | ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն մրցակիցներ չեն, դրանք լրացնում են միմյանց. Լեբեդև

ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն մրցակիցներ չեն. ինտեգրացիոն այս միավորումները լրացնում և ուժեղացնում են միմյանց։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն լայն հարթակ է երկխոսության և բազմակողմ համագործակցության համար՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ․ քաղաքականությունից և անվտանգությունից մինչև տնտեսություն, մշակույթ և հումանիտար կապեր։

«35 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք ամուր իրավական հենք և անհրաժեշտ մեխանիզմներ նման փոխգործակցության համար և իրավամբ համարվում ենք «ինտեգրման լաբորատորիա», որի հիման վրա հետագայում առաջացան ավելի խորը ինտեգրման տեսակի միավորումները», – նշել է գլխավոր քարտուղարը։

«Տնտեսական ոլորտում դրա ավելի բարձր տեմպը օրինաչափ է. այն ի սկզբանե ստեղծվել է որպես ինտեգրացիոն նախագիծ, որը նախատեսում է անդրազգային իրավասություններ և ուղղված է միասնական շուկայի ստեղծմանը», – բացատրել է Լեբեդևը։

Leave a Comment