Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գնաճի պատճառով բողոքի ցույցեր են. ԿԲ նախագահը հրաժարական է տվել


CNN-ը հաղորդում է, որ Իրանում վերջին երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերն են բռնկվել այն բանից հետո, երբ ազգային արժույթը դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր մակարդակի անկում է ապրել։

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ռեզա Ֆարզինի հրաժարականի մասին։

Վաճառականների և խանութպանների բողոքի ցույցերը տեղի են ունեցել Թեհրանի կենտրոնում և Թեհրանի գլխավոր Մեծ շուկայի մոտակայքում, ինչպես նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում, հարավում գտնվող Շիրազում և հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում։ Թեհրանի որոշ շրջաններում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։

Կիրակի օրը իրանական ռիալը անկում է ապրել մինչև 1.42 միլիոն դոլար։ Երկուշաբթի օրը փոխարժեքը կազմել է 1.38 միլիոն դոլար։

Վերջին շաբաթվա ընթացքում լուրեր էին շրջանառվում Ֆարզինի հնարավոր հրաժարականի մասին։ Երբ նա պաշտոնը ստանձնել է 2022 թվականին, ռիալը փոխարժեքը կազմում էր մոտ 430,000 դոլար։ Արժույթի կտրուկ արժեզրկումը մեծացնում է գնաճային ճնշումը, հանգեցնում է սննդի և այլ առօրյա ապրանքների գների բարձրացմանը և ավելի է սրում տնային տնտեսությունների ֆինանսական վիճակը։ Պետական վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 42.2% և 1.8%-ով ավելի բարձր է, քան նոյեմբերին։ Սննդամթերքի գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 72%-ով, իսկ բժշկական պարագաները՝ 50%-ով։

Իրանական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ կառավարությունը նախատեսում է բարձրացնել հարկերը նոր տարում, որը Իրանում սկսվում է մարտի 21-ին, ավելի են սրել երկրում մտահոգությունները։

Նախօրեի բողոքի ցույցերը ամենամեծն են եղել 2022 թվականից ի վեր, երբ 22-ամյա Մահսա Ջինա Ամինիի մահը ոստիկանական կալանքի տակ հանգեցրել էր համազգային բողոքի ցույցերի։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

138 դիտում

Leave a Comment