Aurora News | Հնդկաստանի վարչապետը` Պուտինի նստավայրի վրա հարձակումների վերաբերյալ

Հնդկաստանը խորապես մտահոգված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից: Այս մաիսն ասել է վարչապետ Նարենդրա Մոդին։

«Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից», – գրել է Մոդին սոցիալական ցանցերում։

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ «շարունակական դիվանագիտական ​​ջանքերը ներկայացնում են ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղին»։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին կենտրոնանալ այս ջանքերի վրա և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել դրանք», – հավելել է նա։

Երկուշաբթի օրը ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևը դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում ահաբեկչական հարձակում է իրականացրել նախագահական նստավայրի վրա՝ օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։

Leave a Comment