Aurora News | Վրաստան մեկնողները պարտադիր պետք է իրենց հետ ունենան այն անձնագիրը, որի տվյալներով կազմվել է ապահովագրությունը

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել.

«Հարգելի ընկերներ

Իրազեկեք Վրաստան մեկնող Ձեր ընկերներին, որ եթե ճանապարհորդական ապահովագրությունը ձևակերպված է անձնագրի տվյալներով, ապա միայն անհատական նույնականացման քարտով (ID card) երկրի մուտքը հնարավոր չէ։

Ուղևորները պարտադիր պետք է իրենց հետ ունենան այն անձնագիրը, որի տվյալներով կազմվել է ապահովագրությունը»։

Leave a Comment