«Հայաստանում այդպես էլ չսիրեցին քիմիան ու ֆիզիկան»․ Կարեն Հեքիմյան

«Հայաստանում այդպես էլ չսիրեցին քիմիան ու ֆիզիկան»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ չսիրեցին… քիմիան և ֆիզիկան:
Ճանապարհային դեպարտամենտը պաշտոնապես հայտարարում է, որ «-7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը»: Վերջինս հենց դրանով է փորձում արդարացնել իր անգործությունը և «գիտականորեն» պնդում, որ «եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել»։
Նախ՝ -7С° «շատ ցածր ջերմաստիճան» չէ և դրանից շատ ավելի ցածր ջերմաստիճանի առկայությամբ նորմալ պետություններում ապահովում են ճանապարհային անվտանգ երթևեկությունը:
Բացի դրանից՝ եթե խոսեցիք «գիտությունից», ապա ասեմ, որ դեռ անհիշելի ժամանակներից հայտնի էին նատրիումի քլորիդի հիմնական հատկությունները: 19-րդ դարում մարդկությունը պարզեց, որ նատրիումի քլորիդի նպատակային էֆեկտիվությունը թեթև նվազում է -15С°-ում: Իսկ արդեն 20-րդ դարի սկզբին հայտնի էր, թե ինչպես կամ ինչ գործողությունների արդյունքում շատ ցածր ջերմաստիճանում կարելի է բարձրացնել նատրիումի քլորիդի էֆեկտիվությունը: Ստացվում է՝ -7С°-ում նատրիումի քլորիդի ոչ էֆեկտիվության վերաբերյալ ողջ աշխարհում պնդում են բացառապես Հայաստանի Ճանապարհային դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ի՞նչ ասեմ: Հայաստանում այդպես էլ չսիրեցին քիմիան և ֆիզիկան: Բացառություն է կազմում թերևս Քոչարյան Ռոբերտը: Վերջինս պնդում էր, որ իր և Պուտինի միջև «քիմիա կա»: Նշանակում է, որ միայն Քոչարյանն է հասկանում քիմիայից, հետևաբար՝ միգուցե…
Հենց այդպես էլ ապրում ենք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment