Հրդեհ է բռնկվել Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում․ տեղում աշխատում է 4 մարտական հաշվարկ․ ՀՀ ՆԳՆ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 13։04-ին։

Shamshyan.com-ը տեղեկացրել է, որ բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, ծխահարվել են։ Կայքի տեղեկություններով հրդեհը բռնկվել է տանիքում էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով։ Նախնական տվյալներով՝ այրվել է 2 տան տանիք։

Leave a Comment