https://arm.sputniknews.ru/20251230/khvoshvor-hrdeh-sari-taghum-erku-andz-tskhaharvel-e-97368586.html
Խոշոր հրդեհ Սարի թաղում. երկու անձ ծխահարվել է
Խոշոր հրդեհ Սարի թաղում. երկու անձ ծխահարվել է
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների՝ կրակը բռնկվել Է տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից։ Նախնական տվյալներով` այրվել է 2 տան տանիք։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T14:51+0400
2025-12-30T14:51+0400
2025-12-30T14:54+0400
հրդեհ
երևան
տուժածներ
տուն
տանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97367194_0:0:2048:1153_1920x0_80_0_0_eb07c20b9c73cf18a8eea410209612a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Որմնադիրների փողոցի (Սարի թաղ) տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սստացվել է այսօր` ժամը 12։09-ին։Հրդեհի վերաբերյալ shamshyan.com–ն էլ գրում է, որ կրակը որը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։ Կրակի տարածման դեմ սկզբում պայքարել են տանտերերն ու հարևանները։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։«Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, ծխահարվել են, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել»,–գրում է կայքը։Պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի։ Ըստ տեղեկությունների՝ կրակը բռնկվել Է տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից։ Նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 13։04-ին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97367194_94:0:1914:1365_1920x0_80_0_0_975b90c9e834e7c2e4b8823ab017540f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, երևան, տուժածներ, տուն, տանիք
հրդեհ, երևան, տուժածներ, տուն, տանիք
14:51 30.12.2025 (Թարմացված է: 14:54 30.12.2025)
Բաժանորդագրվել
Ըստ տեղեկությունների՝ կրակը բռնկվել Է տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից։ Նախնական տվյալներով` այրվել է 2 տան տանիք։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Որմնադիրների փողոցի (Սարի թաղ) տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սստացվել է այսօր` ժամը 12։09-ին։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի վերաբերյալ
shamshyan.com–ն էլ գրում է, որ կրակը որը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։ Կրակի տարածման դեմ սկզբում պայքարել են տանտերերն ու հարևանները։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։
«Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, ծխահարվել են, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել»,–գրում է կայքը։
Պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի։ Ըստ տեղեկությունների՝ կրակը բռնկվել Է տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից։ Նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 13։04-ին։