
Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝ հաջակցություն երեկ ձերբակալված կուսակիցների։ Ընթանում է Խաչիկ Գալստյանի՝ կալանքի քննության նիստը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության մի խումբ անդամներ, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալումները կապված են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի հետ։