Aurora News | Ուկրաինայի վերականգնման պատասխանատվությունը կրում է Արևմուտքը. Կոնստանտինով

Ուկրաինայում ռազմական հակամարտության ավարտից հետո երկրի վերականգնման պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է Արևմուտքի վրա, РИА Новости-ին ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցում քննարկել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցում Ռուսաստանի ջանքերը։

«Վստահ եմ, որ Ուկրաինայի վերականգնման պատասխանատվությունը ամբողջությամբ Արևմուտքի վրա է։ Դա պետք է իրականացվի նրանց հաշվին, ովքեր պլանավորել, կազմակերպել և իրականացրել են 2014 թվականի պետական հեղաշրջումը»,- նշել է Կոնստանտինովը։

Նրա խոսքով՝ հենց այդ պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան կանգնել է ինքնաքայքայման ճանապարհի վրա։

Leave a Comment