Event-ների ինդուստրիան Հայաստանում 2025-ին. How2B-ի ամփոփումը

2025 թվականը Հայաստանի բիզնես ու թեք համայնքի համար իսկական մարաթոն էր։ Միայն How2B-ի ցանկում ֆիքսվել է 170-ից ավելի իվենթ՝ մասշտաբային էքսպոներից մինչև նեղ մասնագիտական միթափներ։ Տարվա գրեթե բոլոր շաբաթ-կիրակիները զբաղված էին։

Այս ամբողջ ընթացքում How2B-ն եղել է իրադարձությունների զարկերակի վրա։ Մենք չենք բավարարվել ուղղակի ներկա լինելով, մենք եղել ենք մասնակից՝ մեր մեդիա-տաղավարներով ու օպերատիվ լուսաբանումներով։

Իսկ որպեսզի այս հսկայական հոսքի մեջ դուք բաց չթողնեք կարևորը, մենք գործարկեցինք ոլորտի ամենահարմար իվենթ-օրացույցը։ Բոլոր ոլորտները, բոլոր լոկացիաները, բոլոր սփիքերները՝ մեկ տեղում։ Ընդամենը մեկ քլիք՝ և միջոցառումն արդեն ձեր Google Calendar-ում է։

2026-ը խոստանում է լինել էլ ավելի թեժ։ Մենք պատրաստ ենք։ Իսկ դո՞ւք։

Մանրամասները՝ այստեղ

Leave a Comment