Մահացել է հայտնի աճպարար Էմիլ Կիոն

Բաժանորդագրվել

Մոսկվայի Մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին ցավակցություն է հայտնել արտիստի հարազատներին ու մտերիմներին:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 87 տարեկանում մահացել է խորհրդային աճպարար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էմիլ Կիոն: Այս մասին հայտնել է Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնին:

«Կյանքի 88-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էմիլ Կիոն», – տելեգրամյան ալիքում գրել է Զապաշնին:

Նա Կիոյին անվանել է հրաշալի աճպարար և զորակցության խոսքեր հայտնել արտիստի հարազատներին, մտերիմներին և երկրպագուներին:

Էմիլ Կիոն ծնվել է 1938 թվականին Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ)։ 1961 թվականից սկսել է ելույթ ունենալ ատրակցիոնում որպես իր հոր՝ Էմիլ Կիոյի օգնական։ Ավելի ուշ դարձել է «Սոյուզգոսցիրկի» արտիստ, ելույթ է ունեցել եղբոր՝ Իգորի հետ։ Կիոն «Պատանի տեխնիկ» ամսագրում խորագիր էր վարում՝ բացատրելով ֆոկուսներ ցուցադրելու արվեստը:

Leave a Comment