Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան


Մամուլ


Այս ամռանը, վերջին տարիների համեմատ, առաջին անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում անձնագիր ստանալու համար հերթեր չեն եղել՝ «Ռադիոլուր»–ին վստահեցնում է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Խոսքը կոնկրետ անձնագրերի մասին է։ Փոխարենը նույնականացման քարտերի պահանջարկը դեռ մեծ է։ Ուստի հերթերը դեռ չեն նվազում։ Նույնականացման քարտերի հետ կապված խնդիրների հիմնական պատճառը, ըստ փոխնախարարի, մաշված ենթակառուցվածքներն են։

«Ռադիոլուր»–ի հետ զրույցում Արմեն Ղազարյանը վստահեցնում է, որ 2026–ի երկրորդ կեսին արդեն ոչ միայն կտպագրվեն բիոմետրիկ անձնագրերը, այլև հասանելի կլինեն քաղաքացիներին։ Գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը կմնան շրջանառության մեջ մինչև ժամկետի ավարտը։



Leave a Comment