Բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը․ ՆԳՆ


Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի օպերատիվ խումբը։


 


Փրկարարների և պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը երկողմանի բացվել է:


 


Խցանման մեջ է գտնվել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment