«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները։

ESPN-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչը ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի նորեկ ունենալ թիմում, սակայն ակումբը ներկայումս բացառում է նման հնարավորությունը։ Մադրիդյան գրանդի ղեկավարությունը, թեպետ գիտակցում է որոշ դիրքեր ուժեղացնելու անհրաժեշտությունը, չեն պատրաստվում դեմ գնալ սեփական ռազմավարությանը, որը ենթադրում է հրաժարում ձմեռային գնումներից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության։

Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18-րդ տուրից հետո «Ռեալը» 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 4 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։


Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։



Leave a Comment