Հայաստանում հարկերն ու տուրքերը բարձրացնելուց հետո պետական բյուջեն աճել է: Միայն թե հավաքված գումարների բաշխումը նոր հարցեր է առաջացրել փորձագետների մոտ:
Պետական բյուջեի աճի ֆոնին արագ տեմպերով մեծանում են հատկապես վարչապետի աշխատակազմի ծախսերը: Դրանք նույնիսկ գերազանցել են խորհրդարանի ֆինանսավորմանը: Մինչդեռ դպրոցների կառուցումը, սոցիալական ներդրումներն ու անվտանգային ծրագրերը մնում են հետին պլանում։