ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ: 

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment