
Երևանում մեկնարկել է Hype Fighting Yerevan մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն է լինելու:
Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Երիտասարդը Արցախի դրոշով վազեց ռինգ HYPE FIGHTING մրցաշարի ժամանակ»: Նշենք, որ այդ ընթացքում Մարզահամերգայինում հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: