Սյունիքում «DAF» բեռնատար է այրվել. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. Այն դարձել է ոչ շահագործելի





Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արտակ Ա.-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, ովքեր օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչները, կանխել են կրակի տարածումը՝ դեպի կցորդ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտով և ստեկլովատով: Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Պարզվում են նաև դեպքի հանգամանքները:




դիտվել է 58 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Leave a Comment