Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ «2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի» խորագրով հանդիպմանը մասնակցել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր հերթական անգամ քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթվելը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։
Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, արդյունավետ քննարկման համար: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է Հակոբյանը։