Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։
Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,-ասվում է հաղորդագրությունում: